Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ նա կշարունակի հոսպիտալացված մնալ». փաստաբան

Ապրիլ 30,2025 20:15

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից, հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Նա կշարունակի հոսպիտալացված  մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առերևույթ հանցագործ թաղապետը մինչև իսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու», հայտնում է փաստաբանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930