Չէի պատկերացնի, որ այս կինը կարող է այսքան գրագետ եւ քաղցրալեզու խոսել. հիմա արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք նույն մարդուն եմ հանդիպել Եռաբլուրում։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը տեղադրել է նաեւ զոհվածի ծնողներից մեկի խոսքը, որտեղ նա պատմում է, որ երբ Եռաբլուրում տեսել է Աննա Հակոբյանին ծնողներից մեկի կողքին, ասել է՝ ինչի՞ ես էս թուրքին բերել Եռաբլուր:
Աննա Հակոբյանը նաեւ նշել է. «Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթեւացնում են, ավելին՝ հուսո’վ եմ, որ թեթեւացնում են։
Եվ այնուամենայնիվ՝ դրանք ընդամենը չիմացության եւ անբարո քարոզչության հետեւանք են։
Կարդացեք նաև
Հ.Գ. Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ։ Հետաքրքիր է ինքն է՞լ է այս կնոջ նման կրթված, գրագետ, հաճելի, թե՞ այնուամենայնիվ կրթական ցենզի եւ աշխարհընկալման խնդիր կա նման պահվածքում»:
Դուք դա գործով արիք, ոչ թե խոսքով: Հենց էդպես էլ արեցիք. 5000 երեխայի ձեր ձեռքով կտրտեցիք, դրիք դագաղի մեջ ու տվեցիք իրենց մամաներին: Դու արեցիր ու մարդդ:
Պատիժն ամեն դեպքում կլինի։ Եթե ոչ Աստծո կողմից, ապա՝ սատանայի (վերևի նկարդ՝ վկա), որովհետև լիուլի չարաշահել եք իր կողմից ձեզ տրված լիազորությունները։