Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու. Միքայել Աղասանդյան

Մայիս 01,2025 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Եթե Երևանը, այնուամենայնիվ, քայլեր ձեռնարկի, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավունքին (ինչը,  մենք հույս ունենք՝ տեղի չի ունենա), և այլ կերպ ասած՝ խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը:

Նա նշել է, որ Հայաստանը երբեք՝ ոչ հրապարակայնորեն, ոչ էլ երկկողմ շփումների ընթացքում, չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, ընդհակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը վկայում է եվրասիական ինտեգրացիայի զարգացման նկատմամբ նրա հետաքրքրվածության մասին:

Աղասանդյանը նաև շեշտել է, որ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, եթե ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում բացատրում է ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում միաժամանակ անդամակցելու անհնարինությունը՝ կանոնների անհամատեղելիության պատճառով, և Երևանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031