Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախյան ողբերգությունը անհատական կորուստ չէ։ Դա մեր ամբողջ ազգի խորը, չբուժվող ցավն է։ Իսկ այդ ցավը հնարավոր չէ մեղմել հայտարարություններով, «աջակցության փաթեթներով» կամ իշխանությունների դժկամությամբ բաժանված 40+10 դրամական օգնություններով։ Մարդկանց զրկել են իրենց տներից, հողից, գերեզմաններից, հիշողություններից։ Ու Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ կարելի է դա փակել մի քանի ծրագրով ու ամսական նպաստով։ Չի ստացվի։
Արցախը ոչ թե միայն տարածք է, այլ մեր ինքնության, արժանապատվության ու պատմության մասնիկ։ Արցախը գաղափար է՝ ապրելու ազատ կամքով, արժանապատվորեն և ինքնիշխան։ Եվ այդ գաղափարի պաշտպանությունը պետք է դառնա իմ երազած Հայաստանի քաղաքական օրակարգի հիմք, որտեղ կարմիր թելով անցնելու է Արցախը՝ որպես պայքարի իմաստ, որպես իրավունք, որպես հայրենիք։
Իսկ վերադարձ լինելու է, երբ արդարությունը դառնա մեր պետության լեզուն, պատմական հիշողությունը՝ նրա ուղեցույցը, իսկ Արցախը՝ ոչ թե սոսկ անցյալ, այլ ապագայի առանցք։
Կարդացեք նաև