Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյանն արդեն մեկ ժամ է՝ քննչական կոմիտեում է. մեղադրանք է առաջադրվում

Մայիս 01,2025 16:30

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այս պահին ՔԿ Զեյթունի բաժնում, մոտ մեկ ժամ է, ինչ հարցաքննվում է։ Մենք տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։

Քրեական վարույթը վերաբերում է ապրիլի 29-ին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում իրականացված խաղաղ ակցիային։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։

Քիչ առաջ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Խոսքը, ինչպես արդեն նշվեց, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասին է։

ԻՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031