ԱԻՄ կուսակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած բռնության դեպքը, որի ընթացքում քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառվել թաղային ավագանու անդամների կողմից։ Հանրային կառույցները ստեղծված են ի շահ քաղաքացու, իսկ բռնությունը՝ հատկապես պետական կառույցի ներսում, անթույլատրելի և խիստ դատապարտելի է։
Սա ոչ միայն ֆիզիկական բռնություն է, այլև բացահայտ դրսևորում կառավարչական խոցելիության, անպատասխանատվության և մարդու արժանապատվության ոտնահարման։ Քաղաքացիների նկատմամբ կիրառվող ցանկացած ճնշում կամ ուժ դուրս է իրավական և ժողովրդավարական դաշտից։
ԱԻՄ կուսակցությունը պահանջում է կատարվածին տալ իրավական գնահատական, իսկ պատասխանատու անձանց՝ ենթարկել պատժի։ Մենք կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել և կանխել նման զարգացումների կրկնությունը։
Բռնությունը պետական կառավարման գործիք չի կարող լինել։ Պետությունն ուժեղ է ոչ թե ուժով, այլ արդարությամբ։
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
Կարդացեք նաև