Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, մասնակցել եմ Հանամի տոնակատարությանը: Իմ ելույթում կարևորել եմ արցախցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրացումը. Արթուր Խաչատրյան

Մայիս 01,2025 17:38

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Առավոտյան ընկերներիցս մեկը մի քանի ՖԲ գրառում ուղարկեց, թե ինչպես են ոմանք (!!!) քննադատում իմ մասնակցությունը ԱԺ այգում ճապոնական Հանամի հնամենի տոնակատարությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությունը։ Մասնակցում էին նաև պատգամավորներ։ Սա հարգանքի տուրք էր ճապոնացիներին։

Որպես «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի անդամ այո՛, մասնակցել եմ այդ միջոցառմանը։ Ու ճիշտ եմ արել։ Տեսել եմ ճապոնացիների աջակցությունը Հայաստանին 1988 թվականի երկրաշարժից հետո։ Հիշում եմ անկախության ու Արցախյան առաջին պատերազմի դժնդակ տարիներին Ճապոնիայի օգնությունը։ Գիտեմ Ճապոնիայի կառավարությունը ինչ կարևորագույն ծրագիր է իրականացնում Շիրակի մարզում։

Այդ միջոցառմանը ելույթ եմ ունեցել։ «Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է: Իհարկե, շատ հեռու ենք իրարից, սակայն որպես երկու հնագույն ժողովուրդ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը սերտ լինի, այնքան ավելի կարժեւորենք ազգային ավանդները պահպանելու, խրախուսելու կարեւորությունը»,- ասել եմ ելույթիս մեջ։

Նաև կարևորել եմ արցախցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրացումը։ Ելույթիս այս մասին ԱԺ լրատվության պատասխանատուները որոշել էին չանդրադառնալ։ Ինձ քննադատողները՝ նույնպես ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031