«Հրապարակ». Հարցազրույց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։
-Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։
-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։
-Դա սադրա՞նք էր թե՞ քննադատություն։
Կարդացեք նաև
-Դա քննադատություն չի, քննադատությունը պետք է լինի արդարացի։ Ինձ մոտ որ գալիս են, ասում են՝ այ էս խնդիրը խոսք եք տվել, չեք արել, ես ընդունում եմ դա, աշխատում եմ կատարել, նույնն էլ կատարվում է վարչական բոլոր շրջաններում։
-Ամեն դեպքում, հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից, Դուք կհրաժարվե՞ք ձեր պաշտոնից՝ գնալով ձեր կուսակցի հետեւից։
-Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու՝ մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։
-Իսկ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի՞։
-Մենք վայր կդնենք մեր լիազորությունները։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: