Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց է ծագում՝ ինչո՞ւ Թուրքիայի հետագա ղեկավարները, օրինակ՝ Էրդողանը, հետմահու չեն արդարացնում ցեղասպան ոճրագործներին. «Ազգ»

Մայիս 02,2025 09:00

Թուրքական դատարանը 1919-1920 թթ.ին, 6 նահանգներում զուգահեռ կայացած զինվորական ատյանի նիստերում քննել, դատապարտել եւ մահապատժի ու երկարատեւ ազատազրկման վճիռ է կայացրել բարձրաստիճան 83 պաշտոնյաների, այդ թվում Ջեմալի, Նազըմի, Էնվերի ու Թալեաթի դեմ: Այն Թալեաթի, որի լեշը 1943 թ.ին, դարձյալ օգտվելով նացիստական Գերմանիայի հետ դաշնակցային հարաբերություններից, թուրքական իշխանությունը Բեռլինից բերել ու վերաթաղել է Անկարայում մեծամեծ պատիվներով:

Հարց է ծագում, եւ այդ հարցը առաջինը պետք է ծագեր նիկոլական կառավարության անդամների ուղեղում. ինչո՞ւ Թուրքիայի հետագա ղեկավարները, օրինակ՝ Էրդողանը, թուրքական մեկ այլ դատարանի որոշմամբ չեն բեկանում, առ ոչինչ չեն համարում 1919-20 թթ.ի թուրքական զինվորական դատարանի վճիռները, հետմահու չեն արդարացնում ցեղասպան ոճրագործներին: Հետեւաբար թուրքական դատարանի վճիռը ուժի մեջ է՝ նման հարցերում վաղեմիության ժամկետ չճանաչելու Լեմկինյան օրենքով:

Վստահ եմ, մեր երկիրը ղեկավարողները նման հարցեր չեն տալիս, քանի որ, ինչպես իրենք են ասում, դրանք իրենց «օրակարգի վրա չեն»… Սակայն, փոխարենը, լավ էլ զբաղվում են, օրինակ, ապրիլի 23-ի գիշերը ջահերով երթի ժամանակ թուրքական եւ ադրբեջանական դրոշների հրկիզման արարքով եւ դատապարտում այն: Քաջ գիտենալով հանդերձ, որ դրոշ, պաստառ, լուսանկար կամ խամաճիկ հրկիզելը, որպես հրապարակային բողոքի ենթամշակութային արտահայտություն ընդունված է բոլոր երկրներում, ցուցարարական բոլոր երթերի ժամանակ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031