Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների եւ պատանիների առաջնությունում Հայաստանն այս գիշեր ունեցավ երկու մասնակից, որոնք զուգահեռաբար հանդես էին գալիս նույն դահլիճում տեղադրված երկու մրցահարթակներում:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, որն ընդամենը օրեր առաջ էր Մոլդովայում նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը եւ լիովին չէր վերականգնել ուժերը, պոկում վարժությունում 88 կգ-ով բավարարվեց 5-րդ տեղով: Իսկ ահա հրումում գլխավերեւում պահելով 116 կգ-ն նվաճեց փոքր ոսկին եւ երկամարտի 204 կգ-ով դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեր մյուս մասնակիցը՝ 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, երկամարտում ցույց տվեց 280 (125+155) կիլոգրամ եւ եզրափակեց տասնյակը:
Այսօր Երեւանի ժամանակով կեսգիշերն անց պայքարի մեջ կմտնի 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ