Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել»․ Վահե Հովհաննիսյանն իր աղմկահարույց հայտարարագրի մասին

Մայիս 02,2025 11:10

«Ես մտահոգություններ չունեմ։ Այն մտահոգությունները, որը փաստաբանները հայտնել են, վերցրել են իմ հայտարարագրից։ Դա այն է, ինչ ես հայտարարել եմ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ վերջացրել է, դրա շրջանակներում իրենից պահանջվել են հնարավոր փաստաթղթեր, որոնք ներկայացրել է։

Նախարարն ասում է՝ հիմնավորվել են բոլոր ծախսերը, եթե խնդրահարույց բան լինի՝ արձագանք կստանա։

Իր պատկերացմամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթը ոչ թե իր դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել․ իսկ չի հարուցել, քանի որ ինչպես Վահե Հովհաննիսյանն է համոզված՝ պատճառ չկար։

Քննչական այլ մարմիններից չի նախարարը հրավիրվել։

Ինչ վերաբերվում է 1․000․000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառությանը, Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց․ «2020 թվականի պատերազմից հետո, մի խումբ ընկերներով որոշեցինք, որ տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը՝ տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ եւ իմ ընկերներից մեկը, որպես իր մասնակցություն գործընթացում, այդ գումարը ներդրեց գործի մեջ, որպես պարտք ձեւակերպելով։ Որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը։ Սա է ամբողջ պատմությունը։ 2021-ի օգոստոսին, երբ կառավարությունը որոշեց, որ ես ֆինանսների փոխնախարարի պաշտոնը պետք է զբաղեցնեմ ու պարզ էր, որ այդ ընկերությունը չեմ ղեկավարելու, այդ պարտքը եւ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի․ որքան տեղյակ եմ՝ ներդրման ամբողջ ծավալն իրականացվել է եւ ընկերությունն արդեն գործունեություն է իրականացնում»։

Կառավարության կողմից այդ ընկերությանը տրամադրված ներկրման արտոնությունների պատմությունից, Վահե Հովհաննիսյանն ասաց՝ տեղյակ չէ․ սահմանված կանոնակարգերով դիմել է ընկերությունը եւ ստացել է արտոնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել, իսկ նման պարագաներում, քաղաքակիրթ երկրներում, հետեւում են հրաժարականներ։

«Ճիշտն ասած, ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել։ Ուղակի ինչ-որ մեկը որոշել է իր PR-ն անի՝ իմ ինչ-որ բանի հաշվին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հետեւաբար, հրաժարական չի ներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031