«2025-ի համար ՀՀ բյուջեն պլանավորել ենք 5,5 տոկոս դեֆիցիտով։ Օրինակ՝ ինչո՞ւ դուք բյուջեի պլանավորման ժամանակ հարց չեք տվել, թե ինչո՞ւ է բյուջեն 5,5 տոկոս դեֆիցիտով։ Կամ՝ գայիք եւ ասեիք՝ այ, որ այդ 5,5 տոկոս դեֆիցիտով պլանավորել եք բյուջեն, դրա դիմաց պլանավորել եք այսպիսի ծախսեր․ այդ ծախսերն ինչի՞ եք անում։ ․․․Որովհետեւ 5, 5 տոկոս դեֆիցիտի մի մասն, օրինակ` ուղղվում է մեր պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ես որքանով հիշում եմ, այդ ժամանակաշրջանում բոլորը ոգեւորությամբ եւ հիացմունքով խոսում էին նրա մասին, թե Հայաստանն ինչքան է մեծացրել իր պաշտպանությանն ուղղվող ծախսերը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կառավարությունը փողի խնդիր չունի, ունի փողն արդյունավետ ծախսելու խնդիր․ այս մասով հարցը լուծվե՞լ է, թե՞ շարունակում ենք մնալ առաջին դասարանում։
Վահե Հովհաննիսյանը արդարացված է համարում այդ ծախսը, քանի որ եւ պետության կարողություններն են մեծանում, եւ ՀՀ քաղաքացիներն են ավելի պաշտպանված դառնում դրա արդյունքում եւ այն Հայաստանի համար խաղաղություն է բերելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի էլ՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնվեց, երբ պարզվեց, որ իր այգեգործական տնակը վարձով է տալիս․ այժմ է՞լ է այն վարձով տալիս, է՞լ ինչ շենք-շինություններ ունի, որոնք վարձով է տալիս եւ, ընդհանուր առմամբ, որքա՞ն եկամուտ է ստանում դրանցից, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ ընդամենը մեկ տուն ունի, որն այժմ էլ վարձով է տալիս։ Նա մանրամասնեց, որ ընկերությունը, որը վարձակալել է իր ամառանոցը եւ որոշակի գործունեություն է ծավալում այնտեղ, պետական ծրագրեր չի սպասարկում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ