Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր». էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Մայիս 02,2025 12:06

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․

Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա դրա ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել կայացնել որոշում առկա ծրագրի հետագա գործողության դադարեցման վերաբերյալ։ Նախարարի կողմից հանձնարարվել է սույն ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունը՝ ավելի բարձր։

Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով իրականացվում է հաշվարկների ճշգրտում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031