Քիչ առաջ Գյումրու ավագանին ընտրեց 4 մշտական հանձնաժողովների նախագահների ու տեղակալների։
ՔՊ-ին բաժին հասան երկու հանձնաժողովներ։
Ֆինանսավարկային և տնտեսավարկային հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ միաձայն ընտրվեց «Կոմունիստական» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը։ Նա Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ֊ական Շավարշ Արամյանը։
Կարդացեք նաև
Իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ խմբակցության անդամ Էդգար Բաղդասարյանը։
Վարդան Ղուկասյանը մեկ անգամ ևս խնդրեց, որ Գյումրին համայնք չանվանեն։
«Ես քաղաք եմ ասում, խնդրում եմ գյոզալ քաղաքին համայնք չասել»,- նախազգուշացրեց նա խիստ տոնով։
Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սվետլանա Ադամյանը` «Մեր քաղաքը» դաշինքից։
Վարդան Ղուկասյանը, գոհ մնալով քվեարկության արդյունքներից, ասաց. «Տեսեք ինչ դեմոկրատ ավագանի ունենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱն