Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն տղամարդուն, այլ հայ տղամարդու վայել չէ ոհմակով հարձակվելը մեկի վրա. Լարիսա Ալավերդյանը՝ Արթուր Չախոյանի ծեծի մասին

Մայիս 02,2025 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մի քանի անգամ կրկնել եմ, էլի ուզում եմ հստակեցնել՝ էլ ո՞վ չի տեսնում, որ Հայաստանը զավթված է ներսից, Հայաստանը զավթել է ներսից մի խումբ, որն իր անձնական շահերի համար, լինի գումարներ թալանել, թե մի այլ բան, համարում է լավ պահ՝ հարստանալու համար, բայց իրականում սրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ»,- «Հայելի» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Տեղի է ունեցել հանցագործություն, մենք իրավունք չունենք քննարկելու անգամ թաղապետի հրաժարականը, ամբողջովին ոտնահարված է ՀՀ Սահմանադրությունը, սահմանադրականությունը, հիմա էլ հերթը քրեական օրենսգրքին է հասել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի համայնքի ղեկավարի կողմից ՝ տեսախցիկների առաջ բլոգեր Արթուր Չախոյանի ծեծին:

Նրա ձեւակերպմամբ, ոչ միայն տղամարդուն, այլ հայ տղամարդու վայել չէ ոհմակով հարձակվել մեկի վրա. «Քրեական օրենսգիրքը դա կոչում է խմբակային, որովհետեւ մեկից ավելի մարդ ներգրավvած է եղել այդ հանցագործության մեջ: Բարոյական առումով ձեւակերպումը ոհմակն է, ու Քրեական օրենսգրքում այդ հանցագործության մասին ավելի մեղմ ձեւակերպում կա…Ինչ արդարացում եւ փառաբանումներ եղան, հիշենք քաղաքապետարանի այդ տիկնոջը՝ Անի Խաչատրյանին, որն արդարացնում էր այդ ամենը, ինչ-ինչ ելույթներ էր ունենում…

Դրանով իրենք գալիս են ապացուցելու, որ մենք ազգ չենք, դրա համար էլ այս իշխանություններն ասում էին, որ ազգային բառը պետք չէ օգտագործել: Հիմա դա իրականացնում են: Դրանք հայ ազգին ներհատուկ գործընթացներ չեն: Հիմա իշխանությունների կողմից իրականացվում է բարոյական դաշտում արժեքների ոտնահարում, ուղղակի սովորութային նորմերի ավերում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031