Կոռուպցիոն գործով ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը ՊԵԿ հարկային տեսուչ է, որը կասկածվում է 4 մլն դրամ կաշառք ստանալու մեջ։