Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապ չունի, որ Ավետիսը իմ փեսան է, ես պատասխանատու մարդ եմ, իմ հետ աշխատելն էլ և դժվար է, և հեշտ». Վարդան Ղուկասյանի փեսան և մտերիմը` Գյումրու փոխքաղաքապետեր

Մայիս 02,2025 13:04

Քիչ առաջ Գյումրու 1-ին փոխքաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյանը։ Նա եղել է ոստիկանության նախկին աշխատակից, այնուհետ աշխատել է «Գազպրոմում»` որպես ճարտարագետ-չափագետ։ Նա ընտրվեց 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով։

ՔՊ-ի 13 անդամները ձեռնպահ քվեարկեցին։

Ավետիս Առաքելյան

Ավետիս Առաքելյանն ասաց. «Պարտավորվում եմ ընտրվելուց հետո իմ պարտականությունները կատարել պատասխանատվությամբ, խղճով»։

Վարդան Ղուկասյանն էլ ասաց. «Կապ չունի, որ Ավետիսը իմ փեսան է, ես պատասխանատու մարդ եմ, իմ հետ աշխատելն էլ և դժվար է, և հեշտ»։

Երկրորդ փոխքաղաքապետ ընտրվեց «Կոմունիստական» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանը։ Նա ասաց, որ անչափ սիրում է իր քաղաքը, իր ուժերը կծառայեցնի Գյումրու զարգացմանը։

Նա ևս ընտրվեց 17 կողմ և 13 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեցին ՔՊ-ականները։

Գագիկ Մանուկյան

Գագիկ Մանուկյանը հատկապես շնորհակալություն հայտնեց ձեռնպահ քվեարկածներին` ասելով` իր աշխատանքով կապացուցի իր ճիշտ տեղում լինելը։

Նա հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանի հետ աշխատելու տարիներին շատերը խոչընդոտում էին, բայց իրենք ի շահ քաղաքի աշխատում էին։

Գագիկ Մանուկյանը նշեց, որ 10 տարի աշխատել է որպես փոխքաղաքապետ, այդ տարիներին ունեցել են և՜ հաջողություններ և՜ թերացումներ:

Ավագանու նիստը անցավ շատ հանգիստ մթնոլորտում։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքը թշնամիներ չունի, իր սկզբունքն է մարդկանց տունը սարքել, ոչ թե քանդել։ Խնդրեց իրեն նայել այդ հայացքով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031