Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով 1988-2005 թթ. անհայտ կորած է համարվում 1160 անձ, իսկ 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած անձանց թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների, 195 է։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ավելի քան 30 տարի անց և 2020 թ․ 44-օրյա պատերազմից շուրջ 5 տարի անց անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են ապրել անորոշության մեջ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) դեռևս 2000-ականներից աշխատել և բարձրաձայնել է անհայտ կորած անձանց և նրանց հարազատներին առնչվող խնդիրները։ Ավելի քան 20 տարի ձգվող աշխատանքի և շահերի պաշտպանություն արդյունքում ս․ թ. մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Սա հնարավոր դարձավ նաև ՀՔԱՎ-ի նվիրված և հետևողական աշխատանքի արդյունքում։
Կազմակերպության իրականացրած «Դեղին կակաչներ II» ծրագիրը, որը նվիրված էր ՀՀ-ում անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, վերջերս ամփոփեց արդյունքները։
Կարդացեք նաև
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ