Գրող, հասարակական գործիչ, «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հայաստան» խմբակցության հայտարարությանը
««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած «Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի
1.Նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2.Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ-որ պայմաններ:
Կարդացեք նաև
3.«Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղելի է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:
Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:
Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածված էին մեր կողմից:
Մնացածի մասին շուտով կխոսեմ ուղիղ եթերում»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Մալյանը նշել է. «ԱԺ ընդդիմությունը այսօրվա հայտարարությամբ պաշտոնապես հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի դեմ ՈՐևԷ պայքարի նախաձեռնումից: