Բալասանյանի բաց նամակը Պուտինին և ադրբեջանական արձագանքները
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Վիտալի Բալասանյանի բաց նամակը՝ հասցեագրված Վլադիմիր Պուտինին, շատ արագ գրավեց ադրբեջանցիների ուշադրությունը և հավակնում է դառնալ հանրային և փորձագիտական քննարկումների հիմնական թեմաներից։
Ադրբեջանում չեն հավատում, որ նամակը գրել է անձամբ Վիտալի Բալասանյանը։ Կարծում են, որ նամակը գրվել է Երևանում ՌԴ դեսպանատանը, և դրա հեղինակը անձամբ Սերգեյ Կոպիրկինն է։
Կարդացեք նաև
Կոպիրկինի մասով այս վստահ պնդմանը հետևում են «բնական» հարցեր նաև՝
✔️ ինչո՞ւ են անում դա ռուսները հիմա,
✔️ ո՞րն է դրա հիմնական պատճառը,
✔️ ի՞նչ ուղերձ են փոխանցում Ադրբեջանին։
Օրինակ այս գրառմանը կցված տեսահոլովակում, ադրբեջանական թիվիների եթերներից հաճախ խոսող փորձագետներից Մեհման Իսմայլովը կարծում է, որ ռուսական ուղերձը կապված է Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցի և իրանա-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարների հետ։