Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նշանակություն ունի, թե իրենց թալանն արձանագրողը որ երկրի քաղաքացի է. Ռուզաննա Ստեփանյանը՝ Արթուր Չախոյանի ծեծի մասին

Մայիս 02,2025 15:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ կատարվում է մեր հանրապետությունում՝ թե թմրամիջոցների օգտագործման, թե հանցագործությունների թվի աճի, թե ծեծ ու ջարդի, թե բեսպրեդելի եւ սամասուդի գործողությունների արդյունքում, այս իշխանությունն այնպես է արել, որ մեր հասարակությունը դրան սովորի: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Նորքի թաղապետարանում: Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը բազմաթիվ անօրինականությունների ու թալանի դեպքեր է բացահայտում, սակայն ո՛չ 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանն է պատժվում, ոչ էլ որեւէ մեկը, որ իրականացնում է այդ թալանը, ոչ էլ Տիգրան Ավինյանի քաղաքական հայրը՝ Նիկոլ Փաշինյանը»,- «Հայելի» ակումբում նշեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

«Այն աղմուկը, որ բարձրացրեց Հանրապետություն կուսակցությունը, միտված էր նրան, որ Արթուր Չախոյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Բայց դա ի՞նչ նշանակություն ունի: Նաեւ իրենց Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ ՌԴ քաղաքացին եկել է այստեղ եւ տեսեք՝ ինչեր է անում…Ստացվում է, որ իրենց համար կապ ունի, թե իրենց թալանը բացահայտողը որտեղի քաղաքացի է: Իսկ ի՞նչ է, այդ ծեծ ու ջարդը, այդ «սամասուդի» գործողությունները, որ իրենք իրականացնում են, ու վազում են դեպի եվրոպական արժեքներ, աղերս կամ առնչություն ունե՞ն եվրոպական արժեքների հետ:

Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, խուլիգանապետությանը բնորոշ գործողություններ են: Եթե այդպես խոսում են, որ Ռուսաստանի քաղաքացին եկել է ու իրենց թալանն է արձանագրում, ես որպես ՀՀ քաղաքացի՝ հիմա ասում եմ ձեզ, որ ՌԴ-ն 2024-2028 թվականների համար 7 մլրդ ռուբլի է հատկացրել Հայաստանի դպրոցահասակներին անվճար սնունդ ապահովելու համար: Ցավոք, այս մասին ոչ հայկական լրատվամիջոցներն են խոսել, ոչ էլ իշխող կուսակցությունը, բայց մենք այդ 7 մլրդի ճակատագիրը չգիտենք, պարզ չէ, թե որտեղ է դա մսխվել: Մենք չգիտենք նաեւ որեւէ դպրոց, որտեղ անվճար սնունդ է տրվում դպրոցականներին»,-ընդգծեց Ռուզաննա Ստեփանյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031