Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցանիշ, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել». Արայիկ Հարությունյանը՝ մամուլի ազատության ՀՀ ինդեքսի վերաբերյալ

Մայիս 02,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Իհարկե, այս լուրը գրելուց վերնագրերը կլինեն մանիպուլյատիվ: Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում՝ գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել:

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։

180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզոնականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան 159-րդն է, Իրանը՝ 176-րդ, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031