Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները. Գևորգ Պապոյանն ընդունել է Լիոնից ժամանած գործարարներին

Մայիս 02,2025 16:44

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։

Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը. «Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները», – նշել է նախարարը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031