Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման հարցերը

Մայիս 02,2025 18:44

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավվածության կարևորությունը երկարատև կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և ընդգծելով այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031