Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն