Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել․ նա դիմել է դատարան. factor.am

Մայիս 02,2025 22:00

factor.am. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝ Պետական եկամուտների կոմիտեն Սեդրակ Քոչարյանին վարչական պատասխանատվության է ենթարկել, և նա այդ ակտի դեմ է բողոք ներկայացրել։

Քոչարյանի վարչական ակտը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․1 հոդվածով է, այսինքն՝ Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում կամ հայտարարագիրը, հաշվարկը ժամկետում չներկայացնելը: Ըստ գործի՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը փաստաբան Արամ Վարդևայանն է, սակայն նրա հետ կապ հաստատել և այլ մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց։

Արաքս Մամուլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031