Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկեցինք արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր

Մայիս 02,2025 22:55

Այսօր հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031