Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Գաբրիելյան. «Եթե քրիստոնեական, ազգային այդ արժեքները դրվեն մեջտեղ, բոլորը կհամախմբվեն եւ շատ սահուն տեղի կունենա իշխանության իրական տերերի վերադարձը»

Մայիս 02,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺԲ գրասենյակում կազմակերպված հերթական հանդիպում-քննարկման հյուրը ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն էր:

Ելույթ ունենալով «Ապագա Հայաստանի տեսլականը» թեմայով՝ նա ներկայացրեց իր պատկերացումները, ըստ որի ապագա Քրիտոնեական Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել բոլոր ոլորտներում՝ սկսած քրիստոնեական արժեքների ու բարոյականության վերականգնումից, վերջացրած օրենսդրությունն ու երկրի կառավարման համակարգի ամբողջական բարեփոխումներով:

«Աստված տա, մենք կարողանանք առաջիկայում ի մի գալ եւ հաջորդ ընտրություններում ազգայնական ուժերը հաղթեն ու միավորեն բոլորին: Այդ դեպքում հնարավոր է այս ամբողջը գլուխ բերել: Բայց որ Հայաստանում այլեւս շատ են ազգայնական ուժերը, որոնք մտորում, մտածում են՝ ոնց անել, ինչ անել: Եվ չեն կարողանում գալ այն եզրահանգման, թե ինչն է խանգարողը, որ չեն կարողանում: Իմ կարծիքով դա այն արժեքներն են, որոնք պետք է տեսնել: Եթե քրիստոնեական, ազգային այդ արժեքները դրվեն մեջտեղ, բոլորը կհամախմբվեն, կհավաքվեն: Եվ շատ սահուն տեղի կունենա իշխանության իրական տերերի վերադարձը»,-ասաց բանախոսը:

Հարցին, թե նա կարծում է, որ հերթական կամ արտահերթ ընտրություններով, հնարավո՞ր է այս իշխանություններին հեռացնել, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Լավագույն տարբերակը այն կլիներ, որ սրանք ժամանակից շուտ ճանապարհվեն: Բայց մի քիչ կասկածում եմ, որ դա տեղի ունենա, որովհետեւ փաստորեն այն ուժերը, այն համախումբը, որ ստեղծված է փոխադարձ օգնության, նկատի ունեմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան-Հայաստանի իշխանություն, իրենք փոխլրացնելով, իրար օգնելով եւ պահելով՝ մեկմեկու տանում են առաջ»:

Aravot.am-ը ցանկացավ տեղեկանալ, թե բանախոսը ինչ է մտածում ներկայումս շրջանառության մեջ դրված վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին: «Լավ կլիներ, բայց կասկածում եմ, որ դա տեղի ունենա, որովհետեւ խորհրդարանի ընդդիմությունը միասնական է իշխանության հետ եւ մի տեղից է կառավարվում: Ժողովրդին զբաղեցնելու համար ինչ-որ բաներ են փորձում գտնել: Կան մարդիկ, որ ազնիվ նկատառումներով են այդ քայլին գնում: Բայց մենք խորհրդարանում ունենք այսպիսի ընդդիմություն, որն իրականում ընդդիմություն չէ, այլ այդ անվան տակ միասնական նույն ճակատն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031