Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է

Մայիս 03,2025 12:56

Իմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվեցին երկօրյա դասընթաց- սեմինարով:

Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

«Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: Նա նշել է, որ մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի առողջապահության նախարարության գործուն ջանքը իմունականխարգելման հարցում. «Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ` իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում», – դիմելով լրատվամիջոցներին` նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։

Առողջապահության ոլորտում ապատեղեկատվության կառավարման, իմուն-իրազեկման գործընթացում մեդիայի դերի, նոր պատվաստանյութերի, ռազմավարությունների ներդրման և գիտական փաստերի մասին են խոսել ՀՎԿԱԿ մասնագետները:

Դասընթացը լրագրողների համար հնարավորություն էր առանձին հարցազրույցներ կազմակերպելու, տարատեսակ հարցադրումներ անելու, պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի մասին մասնագիտական պատասխաններ ստանալու:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031