«Մտնել ԵՄ՝ սեփական տնտեսությունը, արդյունաբերության մնացորդները, թե՞ գյուղատնտեսությունը սպանելու համար: Կամ մարդկային կապիտալի առումով խնդիրը դիտարկենք, օրինակ Բալթյան երկրների քաղաքացիները ԵՄ անդամ երկրի երջանիկ քաղաքացիներ են… Մենք իրենց անվանում ենք Բալթիկայի Միացյալ էմիրություններ… Որտե՞ղ է հիմա աշխատում իրենց երիտասարդությունը, Էստոնիայո՞ւմ, իհարկե ոչ, այն երկրներում, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է, օրինակ Լեհաստանում, իսկ ո՞վ է ապագան կառուցելու:
Ամենայն հարգանքով թոշակառուների հանդեպ, բայց ո՞ւր է երիտասարդությունը: Ռումինիան, Բուլղարիան նույնպես խնդիրներ ունեն, բայց նրանք գոնե դեմոգրաֆիկ պահուստներ ունեն, իսկ Հայաստանի նման փոքր երկրների դեպքում երիտասարդ բնակչության արտահոսքը, բնակչություն կորցնելը վատ հետեւանքներ կարող է ունենալ… Բացի դրանից, եթե անգամ Հայաստանը մտնի ԵՄ, ԵԱՏՄ շուկայի հետ կապված այլ տարիֆներ կգործեն այդ դեպքում… Հայաստանի ԵՄ անդամ դառնալը ի՞նչ պայմաններով է լինելու, ի՞նչ արդյունքներ են լինելու: Կա՞ այդ մասին ինչ-որ վերլուծություն, եթե լինի, հաճույքով կկարդամ…»,-«Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն Իվան Տիմոֆեեւը: Նա փորձեց հիմնավորել, որ դեպի Եվրոպա ձգտող Հայաստանի համար այդ դեպքում անվտանգության առումով էլ երաշխիքներ չկան:
Ռուս-ուկրաինական խնդրի մասին խոսելիս էլ ընդգծեց, որ որոշ երկրների ցանկությունը՝ Ուկրաինա զորք տեղակայելու մասին, կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ ոչ միայն այդ երկրների, այլեւ տարածաշրջանի համար:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ