Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել 1998 թ․-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ մեր դիմումը․ փաստաբան

Մայիս 03,2025 18:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

30.12.2024թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել հետախուզման մեջ գտնվող մեր վստահորդին հետախուզող երկրին արտահանձնելու մասին միջնորդությունը մասնակի` մեղադրանքի ծավալն ընդգրկող արարքների մի մասով բավարարելու վերաբերյալ:

Իրավահարաբերությունը կարգավորող` 1998թ. ընունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որի որոշմամբ բողոքը մերժվել է:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:
Թե՛ վերաքննիչ և թե՛ վճռաբեկ բողոքներում բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման` ՀՀ Սահմանադրության ակնհայտ անհամապատասխանության հարցը` խնդրելով այն հասցեագրել ՀՀ Սահմանադրական դատարանին, սակայն Վերաքննիչ ու Վճռաբեկ ատյանները բացարձակ ուշադրություն չեն դարձրել այդ հարցին:

Նկատի ունենալով, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը չունի ՀՀ Գլխավոր դատախազի որոշումը վերանայելու սահմանադրական լիազորություն, 10.04.2025թ. մեր կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով քննարկել 1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 63-րդ, 163-րդ և 172-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 29.04.2025թ. ՍԴԱՈ-67 որոշմամբ դիմումն ընդունվել է քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031