Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին։
«Ես ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա էլ ձեզ եմ խնդրում՝ հանգիստ թողեք։ Ես, համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում, իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Տարբեր հարցերում տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ, բայց արդար կլիներ ձեր կողմից հարցը հնչեցնել նաեւ երկրորդ նախագահին, հետո կհամեմատեինք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ այսօր վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետեւ վարչապետի հարց չեն լուծում, ուզում են իշխանափոխություն։ Նա հարցադրում է արել՝ հիմա ո՞րն է ընդդիմության նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ «Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն առաջին հերթին ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր իշխանափոխություն։ Իսկ ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»,- հավելել է նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ