Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն էր Թուրքիային զերծ պահել կոնֆլիկտի կողմ լինելուց, դա մեզ հաջողվել է․ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան էլ դատապատեց ադրբեջանական ագրեսիան»

Մայիս 04,2025 16:33

«Հայ-թուրքական բանակցություններ մեզանից առաջ էլ էին գնում, բայց մենք հրապարակայնացրել ենք, որովհետեւ հաջողության հասնելու պարագայում մենք կունենայինք հարեւան, որն այդքան էլ լավ հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ։ Մենք կունենայինք բաց սահմաններ, շփումներ եւ այլն։ Եվ դրա նախանշանը արդեն տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հարցադրում է արել․ «Բա ի՞նչ անեինք, չբանակցեինք, բերեինք հասցնեինք այն իրավիճակին, ինչին հասցրեցին սրա՞նք, որ թուրքական կողմն անմիջական մասնակցություն ունեցավ 44-օրյա պատերազմին»։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ նույնիսկ Հայաստանի բարեկամները փորձում էին մեզ մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մեջ։ «Եվ մենք ապացուցեցինք, որ առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատրաստ ենք բանակցություններ ու հարաբերություններ ունենալու։ Եվ ամբողջ աշխարհը համոզվեց, որ հարաբերությունների բացակայությունը մեր պատճառով չէ, դա ձեռքբերո՞ւմ չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը եղել է Թուրքիային զերծ պահել կոնֆլիկտի կողմ լինելուց։ «Եվ գոնե մեր ժամանակահատվածում դա առերեւույթ իրականացվել է։ Եթե ստորագրվեին արձանագրությունները, նաեւ իրականության մեջ դա կիրականանար»,- ասել է Սարգսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031