Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանցքում մարդն է՝ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ ախտորոշումը». ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում Նանուշյանը խոսել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքից

Մայիս 05,2025 16:49

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:

Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձ է եղել նախածննդյան սեռի ընտրության և սեռով պայմանավորված ընդհատումների տարածվածության առնչվող մի շարք խնդիրների:

Լենա Նանուշյանը խոսել է նաև Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքից՝ ընդգծելով. «Մշակվել և նախատեսվում է ընդունել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենք, որը դառնալու է առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների անկյունաքարը։ Առանցքում մարդն է` հիվանդությունների կանխարգելումն ու վաղ ախտորոշումը, ինչը կնպաստի բնակչության առողջության ու բարեկեցության ամրապնդմանը, նաև առողջապահական ծախսերն առավել կառավարելի կդառնան»:

Նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031