Լրահոս
Օրվա լրահոսը

Այնտեղ, որտեղ ունենք կրթահամալիր, ճանապարհների նորոգումը բացարձակ առաջնահերթություն է. Փաշինյան

Մայիս 05,2025 17:58 Share

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254:

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը:

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին՝ պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Խոսելով կրթահամալիրների շինարարության և տրանսպորտային ծառայության մատուցման համաժամանակյա իրականացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է «Կրթահամալիրների ծրագրում ճանապարհների բարեկարգումը պարտադիր պայման է: Այսինքն՝ այնտեղ, որտեղ ունենք կրթահամալիր, այդ տեղերի ճանապարհների նորոգումը բացարձակ առաջնահերթություն է՝ համաժամանակայնացնելով կրթական պրոցեսի հետ, ինչպես նաև կոորդինացնելով տրանսպորտային ցանցի ներդրման հետ»,-հավելել է վարչապետը: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ճանապարհների գծանշման կարևորությանը, հանձնարարել գծանշման չափանիշներ ներդնել և խնդիրը լուծել:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031