Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին. անձրևաջրերը մի քանի կիլոմետրանոց խցանում են առաջացրել. shamshyan.com

Մայիս 05,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի մի քանի փողոցներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտի ճանապարհին, սելավատարերի խցանման կամ չլինելու պատճառով անձրևաջրերը մի իսկական քաոս են ստեղծել մոտ 3 կմ-անոց հատվածում։Անձրևաջրերը լցվում են խճուղու բնակելի շենքերի բակեր, նկուղներ, անգամ առաջին հարկեր, սեփական տներ ու քաղաքացիները չգիտեն, թե որ կառույցին դիմեն, որպեսզի իրենց օգնեն։

Մի քանի հասցեներում անգամ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։Նուբարաշենի խճուղում մոտ 40-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ ընկած իրենց մեքենաների համարանիշերն էին ման գալիս։

Այդ հարցում նրանց օգնում էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ում խնդրանքով ժամանել էին նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ոչ թե հատուկ տեխնիկայով էին փորձում ջրի հոսքը դադարեցնել, այլ ինչ-որ «լոմիկով»։

Էստեղ են ասում՝ 21-րդ դարում «լոմիկն» իր գործն անում է։Իսկ ավելի լուրջ, այդ խնդիրը 30 տարուց ավելի չի կարգավորվում ու ամեն անգամ, երբ եղանակը անձրևում է, այս պատկերն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031