«Ես վստահ եմ, որ ես նման հաղորդագրություն չեմ ստանա, որովհետեւ դժվար թե երկրի բարձր ղեկավարությունը ինձ նման հաղորդագրություններ ունենալու անհրաժեշտություն ունենա»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին այսօր խորհրդարանում այսպես պատասխանեց ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուներից Արմենուհի Հարությունյանը։
ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է երեք թեկնածու՝ Արմենուհի Հարությունյան, Անահիտ Աբրահամյան, Աշոտ Հայրապետյան։
Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ կատարվածը, երբ նա մեկ sms հաղորդագրությամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ հետաքրքրվել՝ ինչպե՞ս կվարվեք, եթե մի գիշեր էլ դուք պաշտոնից ազատվելու sms ստանայիք։
«Այն պաշտոնը, որին հավակնում եմ, ենթադրում է, որ ես քաղաքական որեւէ հարցի իրավասու չեմ պատասխանել եւ սեփական կարծիքն այդ առնչությամբ արտահայտելու հնարավորություն չունեմ։ Բայց անկախ նրանից, թե ես ումի՞ց հեռախոսազանգ կստանամ, բարեհաճելի զրույց կստանամ կամ որեւէ այլ կերպ ինձ կտեղեկացնեն, որ ինձ հետ աշխատանքը ցանկալի չէ՝ որեւէ մարմնում, որտեղ էլ ես աշխատել եմ, ես իմ որոշումը կայացնում եմ միայն հաշվի առնելով իմ անձնական նպաստը բերելու անհրաժեշտությամբ տվյալ մարմնին։ Եթե ես գտնում եմ, որ այլեւս ոչինչ չեմ կարող տալ այդ մարմնին՝ հեռանում եմ»,- պատասխանեց ԲԴԽ անդամի ՔՊ-ի թեկնածուն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ