Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բաց դռների օրը հայկական պարարվեստն առանձնահատուկ կերպով ներկայացրեց «Գևորգյան» պարի ակադեմիան

Մայիս 06,2025 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բաց դռների օրը հայկական պարարվեստն առանձնահատուկ կերպով ներկայացրեց «Գևորգյան» պարի ակադեմիան՝ միջոցառմանը հաղորդելով ազգային շունչ և ոգի։

Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարներ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների, ինչպես նաև պարուսույցներ Սոնա և Ալեքս Գևորգյանների գլխավորությամբ, շուրջ 32 սաներ Լոս Անջելեսից ժամանել էին Վաշինգտոն՝ մասնակցելու միջոցառմանը և ներկայացնելու հայկական պարարվեստի բազմազանությունն ու ազգային ինքնության տարրերը։

Պարային կատարումներն աչքի էին ընկնում ոչ միայն հայկական մշակույթին բնորոշ ինքնատիպությամբ, այլև յուրահատուկ կերպով օտարերկրյա այցելուներին ծանոթացնում էին հայ ազգագրական պարերին և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։

Կարևոր է ընդգծել, որ «Գևորգյան» պարի ակադեմիայի ներկայությունը միջոցառմանն էական ներդրում ունեցավ Հայաստանի մասին հնարավորինս վառ և դրական ընկալման ձևավորման գործում։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031