Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը վրդովված է, որ ընդդիմադիրները քննադատում են ԵԺԿ-ի այդ բանաձեւը

Մայիս 06,2025 12:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բավականին լավ բանաձեւ էր, մենք չէինք կարող որեւէ կերպ դեմ լինել նման բանաձեւին»,- այսօր խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով ԵԺԿ-ի՝ Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունած բանաձեւի մասին, որի վերաբերյալ ՀՀԿ-ն խորը վրդովմունք եւ ափսոսանք էր հայտնել։

ԵԺԿ համագումարին իշխող կուսակցությունից մասնակցել էին Սարգիս Խանդանյանը եւ Մարիա Կարապետյանը, ՀՀԿ-ից՝  Հայկ Մամիջանյանը եւ «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ, այդ բանաձեւը դրական լույսի ներքո է ներկայացնում ՀՀ-ն, մասնավորաբար իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Բայց արդեն Վալենսիայում, ԵԺԿ համագումարին մասնակից եվրոպացի պատգամավորները ՔՊ-ի ներկայացուցիչներին ասել են, որ ընդդիմադիր հայ գործընկերներն ուզում են, որ բանաձեւը դուրս բերվի համաժողովի օրակարգից։

«Մենք տարակուսած էինք, որ նույնիսկ այդպիսի հարթակներում Հայաստանի ընդդիմությունը կարող է նման կերպ հանդես գալ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ քննարկումը փակ է եղել ու չի կարող մեջբերել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայկ Մամիջանյանի ասածները, բայց իր բնութագրմամբ՝ «նրանք ուղղակիորեն պայքարում էին ՀՀ-ի շահերի դեմ»։

ՔՊ-ական պատգամավորը վրդովված է, որ ընդդիմադիրները քննադատում են ԵԺԿ-ի այդ բանաձեւը։ Կարծում է, որ խնդրահարույցն այն է, որ բանաձեւում ամրագրվում է՝ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է դառնում՝ առանց ՌԴ-ի կախվածության։ Նա մեղադրեց ընդդիմադիրներին «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար եւ սա որակեց ոչ թե ամոթի, այլ ազգային անվտանգության հարց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031