Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Լիբանանում ընտրութիւններում յաջողած է ՀՅԴ առաջադրած թեկնածուներու ջախջախիչ մեծամասնութիւնը

Մայիս 06,2025 12:39

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները:

Այդ ընտրութիւններուն ՀՅ Դաշնակցութիւնը Պուրճ Համուտի մէջ կազմեց թեկնածուներու ամբողջական ցանկեր, իսկ այլ ընտրաշրջաններու մէջ քաղաքապետական խորհուրդներու անդամակցութեան եւ թաղապետութեան թեկնածուներ առաջադրեց` մասնակցելով զանոնք ներառող ցանկերը կազմող ուժերը համախմբող ընտրական համաձայնութիւններու: Կային նաեւ որոշ թիւով ընտրաշրջաններ, ուր թէեւ հայ թեկնածուներ չկային, սակայն կան հայ բնակիչներ եւ քուէարկողներ. այդ շրջաններու պարագային ՀՅ Դաշնակցութիւնը տեղւոյն ազդեցիկ կողմերուն հետ գոյացուց համաձայնութիւններ, որոնց հիմամբ մեր ընկերներուն ու համակիրներուն քուէներով կ՛երաշխաւորուի տեղւոյն հայ բնակչութեան իրաւունքներու եւ շահերու պաշտպանութիւնը:

Լեռնալիբանանի ընտրութիւններուն արդիւնքներուն հիմամբ կարելի է հաստատել, որ յաջողած է ՀՅ Դաշնակցութեան առաջադրած թեկնածուներու ջախջախիչ մեծամասնութիւնը:

ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031