Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ․ Մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 69-րդ տեղում էր 193 երկրների շարքում

Մայիս 06,2025 13:23

Մարդկային զարգացման առաջընթացն աննախադեպ դանդաղել է՝ համաձայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից այսօր հրապարակված Մարդկային զարգացման նոր զեկույցի: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը վերակենդանացնել զարգացումը:

2020-2021թթ․ բացառիկ ճգնաժամերի ժամանակահատվածից հետո կայուն վերականգնում տեսնելու փոխարեն, զեկույցը բացահայտում է անսպասելիորեն թույլ առաջընթաց:

2025թ․ Մարդկային զարգացման զեկույցը՝ «Ընտրության հարց. մարդիկ և հնարավորությունները արհեստական բանականության դարաշրջանում», վերլուծում է զարգացման առաջընթացը մի շարք ցուցանիշների միջոցով, որոնք հայտնի են որպես Մարդկային զարգացման համաթիվ (ՄԶՀ), որը ներառում է առողջության և կրթության բնագավառում ձեռքբերումները, ինչպես նաև եկամուտների մակարդակները:

2024թ․ կանխատեսումները ցույց են տալիս ՄԶՀ-ի առաջընթացի դադարեցում ամբողջ աշխարհում:

Զեկույցը ներկայացնում է 2023թ․ ՄԶՀ-ն 193 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։ 2023թ․ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը 0,811 է, որի շնորհիվ երկիրը դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ 193 երկրների և տարածքների շարքում զբաղեցնելով 69-րդ տեղը։

1990-ից մինչև 2023թ․ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշն աճել է 22,3 տոկոսով՝ 0,663-ից մինչև 0,811։ 1990-2023թթ․ Հայաստանում կյանքի տևողությունն աճել է 8,0 տարով, միջին կրթությունն աճել է 1,6 տարով, իսկ ակնկալվող դպրոցական տարիներն աճել են 3,2 տարով։ Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2023թթ․ ընթացքում աճել է մոտ 229,3 տոկոսով։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031