Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ գողանան, ինչի՞ համար գողանան, գողանան որ ի՞նչ անեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Գյումրիի իրադարձությունների մասին

Մայիս 06,2025 13:27

«Ո՞ւմ գողանան, ինչի՞ համար գողանան, գողանան որ ի՞նչ անեն»,- խորհրդարանում, ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվում էին այս պահին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններով․ փաստաբան Սոս Հակոբյանը հայտարարել է, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի կամքի վրա իշխանական շրջանակներից փորձել են ազդել։

«Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մեկ հոգո՞ւն գողանալ, որ դա լինի, լո՞ւրջ»,- տարակուսեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Գյումրիում ոչ մեկը ոչ մեկին չի գողանում, ՔՊ-ն էլ այդ մարդու հետ որեւէ կապ չունի։

«Ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որեւիցե կապ ունենալու: Գյումրեցին կատարել է իր ընտրությունը, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ: Տեր ենք կանգնում մեր ձայներին, վերջիվերջո, մենք առաջին տեղն ենք զբաղեցրել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշմանը՝ միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Քաշվանք, բա հիմա ի՞նչ ենք անելու, աննախադեպ մի բան, չորս տարի անց… չէի սպասում, անկեղծ»,- հեգնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031