Հայրենական պատերազմում Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը համարո՞ւմ եք կարեւոր եւ տոնական օր. Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցման շրջանակում տրված այս հարցին ի պատասխան՝ 75%-ը պատասխանել է՝ այո, միանշանակ կարեւոր եւ տոնական օր եմ համարում, 13,6%-ը պատասխանել է՝ ավելի շուտ այո, 5,9%-ը պատասխանել է ՝ ավելի շուտ չեմ համարում տոնական եւ կարեւոր օր, 5,2%-ը պատասխանել է՝ միանշանակ ոչ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին: Որքանո՞վ է ճիշտ նրա մասնակցությունը: Այս հարցի վերաբերյալ պատասխանների պատկերը հետեւյալն է. 36,7 %-ը միանշանակ ճիշտ է համարում, 25,4 %-ը ավելի շուտ ճիշտ է համարում, 9,5%-ի կարծիքով դա ավելի շուտ սխալ է, իսկ 22,8%-ի համոզմամբ՝ միանշանակ սխալ է:
Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանը ընդունեց ՀՀ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ունի՞ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ: Այս հարցմանը քաղաքացիների 16,3%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 20,8%-ը՝ ավելի շուտ այո, 12,1%-ը՝ ավելի շուտ ոչ, 24,6%-ը՝ ընդհանրապես ոչ, իսկ 18,5%-ի կարծիքով, այս օրենքը խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տարր է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ