Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանն անտեսում է դատարանի որոշումները՝ հարվածելով ՀՀ ներդրումային վստահությանը. «ՌԻԴ» ՍՊԸ

Մայիս 06,2025 14:31

«ՌԻԴ» ՍՊԸ-ն խորին մտահոգությամբ տեղեկացնում է, որ չնայած ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի օրինական և ուժի մեջ մտած որոշումներին, Երևանի քաղաքապետարանը մինչ օրս հրաժարվում է կատարել դատարանի կողմից իրեն վերապահված պարտավորությունները:

Դեռևս 2025 թ. մարտի 3-ին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է երկու կատարողական վարույթ (թիվ 13285473 և 13285472), որոնց հիմքում դրված են «ՌԻԴ» ՍՊԸ-ի հաղթանակը դատարանում՝ կապված Հ. Բաբայան փողոց 1/1 և Կարապետ Ուլնեցու փողոց 2/01 հասցեներում բնակելի շինարարության նախագծային փաստաթղթերի և շինթույլտվությունների տրամադրման պահանջների հետ։

Սակայն Երևանի քաղաքապետարանը, արհամարհելով թե դատարանի, թե հարկադիր մարմնի որոշումները, շարունակում է չկատարել իր պարտականությունները։ Ավելին, արդեն իսկ հարուցվել է քրեական վարույթ՝ դատական ակտերի չկատարման հիմքով, ինչը վկայում է խնդրի լրջության և իրավական միջավայրի անընդունելի խախտման մասին։

«ՌԻԴ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը, որը տարիներ շարունակ իր գործունեությունն իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում՝ ներդրումներ իրականացնելով երկրի տնտեսության մեջ և ապահովելով հարյուրավոր աշխատատեղեր։ Սակայն այս իրավիճակը փաստում է, որ նույնիսկ իրավական բոլոր միջոցների կիրառմամբ հնարավոր չէ պաշտպանվել պետական մարմնի կամայականությունից:

Մենք փաստում ենք՝ այս անգործությունն ու անպատասխանատվությունը վտանգում են ոչ միայն մեր ընկերության տնտեսական շահերը, այլ նաև խաթարում են Հայաստանի՝ որպես իրավական պետության և ներդրումային հուսալի տարածքի հեղինակությունը։ Դատական ակտերի կատարումը պետության կողմից պարտադիր է ոչ միայն օրենքի գերակայության ապահովման, այլև ներդրողների իրավունքների պահպանության համար։

«ՌԻԴ» ՍՊԸ-ն հորդորում է Երևանի քաղաքապետարանին անհապաղ կատարել ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումները՝ օրենքի շրջանակներում և բարեխղճորեն, վերականգնելով գործարար միջավայրի նկատմամբ վստահությունն ու իրավական համակարգի կայունությունը։

«ՌԻԴ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031