Ըստ ձեզ՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցման շրջանակում տրված այս հարցին ի պատասխան՝ 36,4 %-ը պատասխանել է արտահերթ ընտրությունները, 29,8%-ը՝ հրաժարականը, 10,1%-ը՝ փողոցային շարժումը, 5%-ը՝ իմպիչմենտը: 16,9%-ի կարծիքով՝ Փաշինյանը չպետք է հեռանա, 3,1%-ը այլ պատճառներ է նշել:
Քաղաքական եւ հասարակական գործիչներ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը նախատեսում են սկսել իմպիչմենտի գործընթաց: Ինչպես եք գնահատում այդ գործընթացը: Հարցվածների 21%-ը լիովին դրական է գնահատում, 17%-ը՝ ավելի շուտ դրական, 14,2%-ը ավելի շուտ բացասական, 30%-ը՝ ընդհանրապես բացասական: 17,9%-ը դժվարացել է պատասխանել:
Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք: Այս հարցին տրված պատասխանների պատկերը հետեւյալն է. ՔՊ՝ 11,5%, Հայաստան դաշինք ∕ Ռոբերտ Քոչարյան՝ 8%, Պատիվ ունեմ դաշինք ∕ ՀՀԿ ՝ 3,7 %, ԲՀԿ՝ 3,2%, ԴՕԿ ∕ Վարդան Ղուկասյան՝ 2,9%, ՀՅԴ՝ 2,2%, Հանրապետություն կուսակցություն՝ 1,9%, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 1,5%,:
Մյուս ուժերը 1%-ից պակաս ձայներ են հավաքել: 23,7%-ը պատասխանել է, որ չի մասնակցի ընտրություններին, 5,5%-ը ոչ մեկին չի ընտրի, իսկ 4,5%-ը կփչացնի քվեաթերթը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ