Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը

Մայիս 06,2025 17:50

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի  թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար իր տեսլականը՝ մատնանշելով որոշակի քայլեր: Թեկնածուի կարծիքով պետք է ստեղծել ԲԴԽ գիտնականների, հեղինակավոր իրավաբանների, դատավորների միջեւ փոխգործակցության, բաց կառուցողական երկխոսության արդյունավետ հարթակ: Նա կարեւորել է գիտական այնպիսի նորույթների պարբերաբար ներկայացումը դատավորներին, ինչպիսիք են թվային իրավունքների ժառանգման, արհեստական բանականության իրավական կարգավիճակի, իրավական պատասխանատվության հետ կապված հարցերը:

Աշոտ Հայրապետյանը խոսել է մի շարք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ԲԴԽ անդամի ընտրության համար նախատեսված չափորոշիչներին, գիտնական անդամների աշխատանքային գործունեության ժամկետների չսահմանափակմանը: Թեկնածուն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության զարգացման, դատական ակտերի ձգձգման, օրենսդրորեն տեսակապ հասկացության ձեւակերպման, տեսակապի տեսակների սահմանման հարցերին:

Աշոտ Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատություն անցումի, կալանավորումը՝ որպես բացարձակ միջոց չդիտարկելու, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման, Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման եւ դատական գործընթացներում դրա ազդեցության վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031