«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
ՇԱՏ ջղայնացած եմ:
Ուրեմն, եսիմ երբ բողոք եմ տարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով «Տատիկների գործով» իմ պաշտպանյալ Կիմա տատիկին ազատել ոտքի բռասլետից։ Երբ հետը խոսում եմ՝ լացում է ու էդ «անտեր բիլազուկ»-ից է բողոքում։ Հետևաբար, շատ հետևողականորեն շուտ-շուտ զանգում եմ դատարան ու փորձում եմ հասկանալ՝ ինչ եղավ բողոքիս հետ։
Բողոքս եսիմերբ մակագրվել էր դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Ու ահա էսօր ստանում եմ ինքնաբացարկի մասին որոշում՝ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՊՐԻԼԻ 30-ին։ Որոշման հետ համաձայն չեմ, բայց դա էական չի։
Էականն այն է, որ ջղայնացած զանգում եմ դատարանի գրասենյակ՝ իմանամ՝ ում են վերամակագրել բողոքս, պարզվում է՝ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ԱՅՍՕՐ են հանձնել գրասենյակ – որոշումից 6 օր անց։
Կարդացեք նաև
Բա դա էղավ ճի՞շտ։ Օրենքը՝ մի կողմ։ Բա մարդկային գործո՞նը։ Չգիտեմ՝ ոնց է պետք անել, բայց ինչ-որ ձևով պետք է ստուգել դատավորի բոլոր թեկնածուների մարդկային գործոնը։
Առանց դրա՝ արդար դատական համակարգ երբեք չենք ունենա։