«Փաստինֆո». Բաքվում շարունակվում է բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում «ցուցմունք է տվել» Սադիգ Բախշիև անունով քաղաքացի։ Նա հայտնել է, որ վիրավորվել է «հայկական զինված ուժերի մնացորդների կողմից արձակված դիպուկահար կրակոցի հետևանքով»։
Ուշագրավ է, որ ցանկության դեպքում Բաքուն ցանկացած իրավիճակ փորձում է ներկայացնել իր համար ցանկալի երանգներով. անհասկանալի է՝ ինչով է այսօրվա ցուցմունքն ապացուցում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը «դիպուկահար կրակոցին»։