Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

Անցած մեկ տարվա ընթացքում ո՛չ հարձակվողները, ո՛չ ոստիկանության անգործություն դրսևորած ներկայացուցիչները պատասխանատվության չեն ենթարկվել. Ժիրայր Ոսկանյան

Մայիս 06,2025 17:45

Լրագրող, բլոգեր Ժիրայր Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավապահ համակարգը շարունակում է խրախուսել հանցավոր վարքը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մայիսի 6-ին՝ Երևանի ժամանցային ակումբներից մեկում, տեղի է ունեցել իմ նկատմամբ հարձակում՝ ուղեկցված ֆիզիկական բռնությամբ և արժանապատվությունը նվաստացնող արարքներով։ Պարեկներն ու հետո միացած ոստիկանները տեղում և մինչ օրս աչք են փակել իմ՝ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ինձ թիրախավորելու՝ հարվածելու, քաշքշելու, հեռախոսս գողանալու, վիրավորելու, արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ անելու վրա՝ դրսևորելով բացարձակ անգործություն:

Ոստիկանության անգործությունն ու հարձակվողների նկատմամբ լոյալությունն ավելի սարսափելի էր ու է, քան ռուսական հիբրիդների հարվածները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Սակայն անցած մեկ տարվա ընթացքում որևէ անձ՝ ո՛չ հարձակվողները, ո՛չ ոստիկանության անգործություն դրսևորած ներկայացուցիչները պատասխանատվության չեն ենթարկվել։

Սա ոչ միայն կոնկրետ անհատի իրավունքների խախտում է, այլ նաև համակարգային փտածության, վախի, անգրագիտության, պատեհապաշտության, ռեֆորմների անբովանդակության և, ի վերջո, պետության անպատասխանատվության ցուցիչ։ Այս պատմությունը ես գրում եմ ոչ միայն որպես հիշեցում իմ դեպքի մասին, այլ որպես ազդակ. երբ պետական համակարգը չի արձագանքում ակնհայտ հանցագործությանը, և ոստիկանության անգործությունը մնում է անպատիժ, դա խաթարում է հանրային վստահությունը պետության և արդարադատության՝ առանց այդ էլ կիսատ-պռատ համակարգի նկատմամբ՝ խրախուսելով անպատժելիությունը, հարձակվողներին խրախուսելով նոր հանցանքների:

Ես շարունակում եմ պահանջել՝
❗️Հարձակման բոլոր մասնակիցների պատասխանատվություն,
❗️Ոստիկանների անգործության պատշաճ քննություն և անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու նման դեպքերի կրկնությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031