Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Մայիս 06,2025 21:55

«Ազատություն». Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց կանցլեր։ Օրվա առաջին կեսին նա անակնկալ ձախողել էր՝ դառնալով առաջին թեկնածուն ետպատերազմյան Գերմանիայում, որ չէր հաստատվել Կանցլերի պաշտոնում։

Ժամեր անց կազմակերպված երկրորդ քվեարկությանը նրա օգտին են քվեարկել Բունդեսթագի 630 պատգամավորներից 325-ը։

Երեկ՝ շաբաթներ շարունակված բանակցություններից հետո նրա պահպանողական դաշինքը կոալիցիոն համաձայնագիր էր կնքել Սոցիալ-դեմոկրատների հետո՝ խոստանալով նոր թափ հաղորդել Գերմանիայի տնտեսությանը, ամրապնդել բանակն ու պայքարել ապօրինի միգրացիայի դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031